Рубрика: Без рубрики

Հայոց պատմություն տնային աշխատանք

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 330-428 թվականներին

Այս թեմայում՝
1.Արտաքին վտանգները Խոսրով Կոտակի օրոք:
2.Երկու հաղթական պատերազմ:
3.Դավաճանությունը և դրա դեմ ուղղված օրենքը:
4.Արքայի և կաթողիկոսի տարաձայնությունները:
5.Արշակ II-ի և նախարարների միջև պատերազմը:
6.Պարսկաստանի դեմ պայքարի շարունակությունը:

 7.Երկրի ներքին կյանքում Պապ թագավորի ձեռնարկած փոփոխությունները:
 8.Հայաստանը Արշակունի վերջին արքաների
օրոք:
 9.Մուշեղ Մամիկոնյանի սպանությունը:
 10.Սահակ Պարթևը պարսից արքունիքում:
 11.Նոր բառեր, հասկացություններ՝ Կոտակ, տոհմիկ ազնվականություն, Տաճար Մայրի, կանգուն, ուրացող,
բորոտ, ուրուկ, հրովարտակ, առաքինի, սլաքներ
ուղղել, մենաստան, աշխատող ձեռք, պրովինցիա,
պատել (այստեղ՝ հոգ տանել/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿԻ ԵՎ ՏԻՐԱՆԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ներքին և արտաքին իրավիճակի բնութագիրը
Խոսրով Կոտակի կառավարման տարիներին Տրդատ Մեծին հաջորդեց թագաժառանգ Խոսրով Կոտակը (330-338 թթ): Խոսրով Կոտակի կառավարման տարիներին Հռոմի և Պարսկաստանի միջև հարաբերությունները կրկին սրվում են։ Հռոմի կայսր Կոնստանդինը երկրի մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն և այն իր անունով կոչեց Կոստանդնուպոլիս: Այս քայլով հռոմեացիներն ավելի սերտորեն էին կապվում Արևելքի հետ, ուստի Հայաստանը նրանց համար դառնում էր ռազմական տեսանկյունից կարևոր երկիր: Իր հերթին, պարսից արքա Շապուհ II-ը երկրի ներսում ճնշեց կենտրոնախույս
տոհմիկ ազնվականությանը և պատրաստվեց Հռոմի

Կոտակ –կարճահասակ։ Խոսրով թագավորն այս մականունը ստացել իրկարճահասակության համար:
Տոհմիկ ազնվականություն –ավատատիրական(հետագայում նաև կապիտալիստական) հասարակարգում այն իշխող դասը, որն իր լիազորությունները ստացել է ժառանգաբար:

դեմ պատերազմի, որպեսզի վերացնի Մծբինի պայմանագրի՝ Պարսկաստանին ոչ ձեռնտու կետերը: Այստեղից պարզ էր դառնում, որ Պարսկաստանը պատրաստվում էր պատերազմի նաև Հայաստանի դեմ, քանի որ այն նույնպես Մծբինի պայմանագիրը ստորագրած կողմ էր:
Ներքին կյանքը նույնպես բավականին լարված էր, քանի որ Տրդատ III-ի մահվանից հետո բդեշխների շրջանում առկա էին Մեծ Հայքի թագավորությունից անկախանալու ձգտումներ։ Այդպիսի տրամադրություններ
ունեցող բդեշխներին աջակցում էր Շապուհ II-ը։ Այսպիսի ներքին և արտաքին լարված իրավիճակում Խոսրով Կոտակը դարձավ Մեծ Հայքի թագավոր: Խոսրով
Կոտակի կառավարման տարիներին Մեծ Հայքի թագավորությունը պետք է դիմակայեր արտաքին վտանգներին, և այդ գործում մեծ դեր խաղացին երկրի տաղանդավոր զորավարները։
Խոսրով Կոտակի երեք գործերը
Խոսրովի կառավարման սկզբնական շրջանը խաղաղ էր: Այս ժամանակահատվածում նա ձեռնարկում է շինարարական աշխատանքներ։ Պատմիչների վկայությամբ՝ Արաքս գետը փոխել էր իր հունը, ինչի
պատճառով թուլացել էր Արտաշատի պաշտպանվածությունը, ինչպես նաև՝ ճահիճներ էին գոյացել քաղաքի շուրջը, աղտոտվել էր օդը, և Արտաշատում
ապրելը դարձել էր տհաճ: Ուստի Խոսրովը Արտաշատից հյուսիս գտնվող բլրի վրա կառուցում է երկրի նոր մայրաքաղաքը և այն անվանում Դվին: Նոր մայրաքաղաքում ժամանակի ընթացքում կառուցվում են ապարանքներ, գեղեցիկ շենքեր, միջնաբերդ, կաթողիկոսական պալատ և այլն:
Հիշատակության են արժանի Խոսրովի տնկած երկու անտառները: Թագավորի հրամանով կաղնու անտառներ տնկվեցին Գառնի արքունական բերդից մինչև
Մեծամորի դաշտ և Դվին: Այս անտառը կոչվեց Տաճար Մայրի: Մեկ ուրիշ անտառ էլ նա հրամայեց տնկել Դվինից մինչև Արտաշատ և Արաքս, որը թագավորի անունով կոչվեց Խոսրովակերտ:

Պարսկաստանի հարձակումը և հայ զորավարների սխրանքները
Մծբինի հաշտության պայմանագրի ժամկետը դեռ չլրացած՝ Շապուհը զորքով շարժվեց Հայաստանի սահմանների կողմ: Այստեղ պարսկական զորքի դեմ պետք է դուրս գար հայկական բանակը՝ Բզնունյաց նահապետ Դատաբենի գլխավորությամբ, սակայն վերջինս դավաճանեց և անցավ Շապուհի կողմը: Այս լուրն իմանալով՝ Խոսրովը, սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակներն ուղարկում է ընդդեմ հակառակորդի: Ճակատամարտում հայկական զորքը Վաչեի գլխավորությամբ ջախջախում է պարսկական զորքին:
Այս դավաճանական դեպքից հետո Խոսրովը, գիտակցելով երկրի ամրապնդման համար ներքին համախմբվածության կարևորությունը, նոր օրենք սահմանեց։ Ըստ այդմ՝ հազար և ավելի զինվոր ունեցող նախարարները պետք է բնակվեին երկրի մայրաքաղաքում՝ Հայոց արքունիքի հսկողության ներքո: Խոսրով Կոտակի կառավարման շրջանում Հայաստանը ենթարկվում է նաև մազքութ ռազմատենչ ցեղերի հարձակմանը։ Վճռական ճակատամարտում հայոց բանակի զորավարներից Վահան Ամատունին մենամարտում հաղթում է թշնամու թագավորին, և հակառակորդը դիմում է փախուստի։ Ըստ Մովսես Խորենացու՝
մազքութների հարձակման պատճառն այն էր, որ նրանք լսել էին, թե Խոսրովը թույլ թագավոր է, և այդ պատճառով էին արշավել Հայաստան։
338 թ., երբ լրացավ Մծբինի խաղաղության պայմանագրի ժամկետը, պարսիկները կրկին պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ: Պատերազմի մասին մանրամասներ չեն պահպանվել, միայն նշվում է, որ զոհվում են մեծ թվով նախարարներ, այդ թվում՝ Վաչե Մամիկոնյանը:
Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ մահացավ Խոսրով Կոտակը: Նրա դին հողին հանձնվեց Դարանաղյաց գավառի Անի ամրոցում:
Մեծ Հայքի թագավոր Տիրանը Խոսրովը չկարողացավ միասնականություն
ապահովել Մեծ Հայքի նախարարների շրջանում: Նրա մահից հետո էլ շարունակվեց նախարարների անմիաբան վիճակը: Նրանց մի մասը պարսից կողմն էր անցել, մյուս մասը՝ Արշավիր Կամսարականի: Վերջինս Խոսրովի որդի Տիրանի հետ մեկնեց Հռոմ, որպեսզի կայսրը նրան թագավոր ճանաչի: Այս հանգամանքը պարսկամետ հայ նախարարներին ստիպեց հասկանալ, որ ավելի լավ է միավորվել Մեծ Հայքի օրինական թագավորի իշխանության շուրջը։
Ուստի նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը: Այսպիսի պայմաններում թագավոր դարձավ Խոսրովի որդի Տիրանը:
Տիրանի ներքին քաղաքականությունը
Տիրանի կառավարման տարիներին (339-350 թթ)
սրվեցին կաթողիկոսի և թագավորի, ինչպես նաև
թագավորի և իշխանական տների միջև փոխհարաբերությունները: Այդ ժամանակ կաթողիկոս դարձավ Վրթանեսի որդին՝ Հուսիկը:

Տիրանը թշնամաբար էր տրամադրված Հուսիկի հանդեպ և առիթն օգտագործեց նրան սպանելու համար։ Ահա, թե ինչը առիթ եղավ այդ ոճրագործության համար։ Հռոմի Հուլիանոս Ուրացող կայսրը
պահանջում է Տիրանից՝ իր դիմանկարը դնել հայկական եկեղեցիներից մեկում։ Տիրանը համաձայնում է, բայց Հուսիկը նրան թույլ չի տալիս, ավելին՝
հենց արքայի առաջ կոտրում է կայսեր դիմանկարը։
Այս դեպքերից հետո Տիրանը Լուսավորչի տոհմին զրկում է կաթողիկոսական պաշտոնը վարելու իրավունքից և այն հանձնում է Աղբիանոսյան
տոհմին:
Տիրանը իր կառավարման ընթացքում ոչ միայն
չկարողացավ միասնական դարձնել հայ իշխանական տոհմերին, այլև ավելի խորացրեց արքունիքի և
իշխանների միջև անդունդը: Նա փորձեց վերացնել
Արծրունիների և Ռշտունիների տոհմերը: Վերոնշյալ
իշխանական տոհմերին էին հանձնված Արևելյան Ատրպատականի և Կորճայքի տարածքները։ Այս տարածքներն ունեին ռազմավարական մեծ նշանակություն,
ուստի կարևոր էր, որ տարածաշրջանը կառավարող
իշխանական տոհմերը հավատարիմ լինեին կենտրոնական իշխանությանը: Նրանց ենթարկելու համար
Տիրանը դիմում է պատժիչ դաժան գործողությունների,
որոնց հետևանքով այդ իշխանական տոհմերը կարող
էին ոչնչանալ: Սակայն, բարեբախտաբար, Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները փրկում են երկու
տղա երեխաների կյանքը, իսկ հետագայում նրանց
ամուսնացնում իրենց աղջիկների հետ: Այս դեպքից
հետո Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները, թողնելով թագաժառանգ Արշակի դաստիարակությունը,
հեռանում են արքունիքից: Արդյունքում ավելի է
Ուրացող –հավատը՝ կրոնը փոխող մարդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով Հուլիանոս կայսրը քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը:

խորանում երկրի ներքին կյանքում առկա լարվածությունը, սեպ է խրվում Մամիկոնյանների և թագավորի միջև:
Տիրանի արտաքին քաղաքականությունը.
Տիրանը ցանկանում էր չեզոք արտաքին քաղաքականություն վարել և հավասարակշռել հարաբերությունները Հռոմի և Սասանյանների միջև: Թագավորի նպատակն էր երկու երկրների հետ բարիդրացիական
հարաբերություններ հաստատել, մինչդեռ այդ տերությունները ձգտում էին Տիրանին դարձնել իրենց դաշնակիցը։
Այսպիսի իրավիճակում Շապուհ II-ը պատերազմի էր նախապատրաստվում Հռոմի դեմ, և Տիրանը շտապում է բարելավել հարաբերությունները նրա հետ:
Տիրանի այս դիրքորոշումը, բնականաբար, բացասաբար է ազդում հայ-հռոմեական հարաբերությունների վրա: Հայ-պարսկական մերձեցումը կանխելու համար հռոմեացիները սպանում են Տիրանի որդուն՝ Տրդատին։ Ապա նրանք սպառնում են մահապատժի ենթարկել նաև իրենց մոտ գտնվող Տիրանի երկու թոռներին: Տիրանը ստիպված է լինում մերձենալ հռոմեասեր նախարարների հետ, ինչը, բնականաբար, զայրացնում է Շապուհին:
Հռոմեական զորքերը նոր հարձակում են սկսում Սասանյան Պարսկաստանի դեմ: Երկարատև ռազմական գործողություններից հետո, սակայն, հռոմեական
զորքերը անհաջողություններ են կրում։ Նրանց հետ դաշնակցած Տիրան արքան գերեվարվում է պարսիկների կողմից և կուրացվում: Հայոց գահը անցնում է
Տիրանի որդի Արշակին:

Հարցեր և առաջադրանքներ
1. Խոսրով Կոտակը կառուցեց նոր մայրաքաղաք՝ Դվինը։ Մայրաքաղաքը մյուս քաղաքներից տարբերող
ի՞նչ հիմնական հանգամանքներ կային կամ կարող
էին լինել։

Դվին մայրաքաղքը ի տարբերություն Արտաշատին լինելով լեռան վրա օդն ու բնությունը ավելի մաքուր քաղաք է լինում։


2. Մովսես Խորենացին Տիրանի կառավարման ավարտի
մասին գրել է. ‹‹Տիրանը Աստծո լույսը խավարեցրեց
Հայաստանում, և ինքն էլ խավարեց, տասնմեկ տարի
թագավորություն անելուց հետո››։ Արքայի ո՞ր գործողությունը նկատի ունի պատմիչը, երբ նշում է, որ
Տիրանը Աստծո լույսը խավարեցրեց Հայաստանում։
Եվ ի՞նչ նկատի ունի Խորենացին՝ գրելով՝ ‹‹Եվ ինքն էլ
խավարեց››։

Մովսես Խորենացին ի նկատի ուներ Տիրանի պատժամիջոցներին,որոք ն ակատարում էր քրիստոնյա ժոովրդի և կադողիկոսների վրա։


3. Թեմայի տեքստում առկա են այսպիսի տողեր.
‹‹Տիրանը իր կառավարման ընթացքում ոչ միայն
չկարողացավ միասնական դարձնել հայ իշխանական տոհմերին, այլև ավելի խորացրեց արքունիքի
և իշխանների միջև անդունդը››: Ինչպե՞ս կբացատրես այս տեքստում ‹‹անդունդ›› բառի կիրառումը,
ի՞նչ միտք են դրանով արտահայտում հեղինակները։

Հեղինակը ուզում է ասել,որ Տիրանը ամեն ինչ ավելի վատացրեց,դժբախատացրեց:


Իսկ մարդկային հարաբերությունների ենթատեքստում ի՞նչ է խորհրդանշում ‹‹կամուրջներ կառուցել››
արտահայտությունը։

Մարդկային հարաբերությունների ենթատեքստում ‹‹կամուրջներ կառուցել››-ը նշանակում է նոր հարաբերությունների ստեղծումը։


4. Մի քանի նախադասությամբ նշի՛ր, թե ինչպիսի վերաբերմունք ունես Խոսրով Կոտակ արքայի, Հուսիկ
կաթողիկոսի, Վաչե Մամիկոնյանի, Տիրան արքայի
հանդեպ։ Որո՞նք են նշված պատմական անհատների
հանդեպ այդպիսի վերաբերմունքի պատճառները։
Որքանո՞վ են քո մոտեցումները արդարացի։

Ես դրական եմ վերաբերվում Հուսիկ կաթողիկոսին,Վաչե Մամիկոնյանի և Խոսրով կոտակին,քանի որ նրանք ամեն ինչ փորձել են անել իրենց ազգի համար,իսկ Տիրան արքան շատ անիմաստ արարքներ է արել և դեմ է գնացել կաթողիկոսներին՝հայերի խորխրդանիշներին։
5. Խոսրով Կոտակի և Տիրանի կառավարման տարիներին, փաստորեն, Մեծ Հայքի թագավորության հզորությունը ապահովելու համար առկա էր իշխաններին համախմբելու կարիք։ Անձնային ի՞նչ որակներ
և գիտելիքներ պետք է ունենար արքան, որպեսզի
կարողանար համախմբել իշխաններին։

Արքան պետք է լինի կամքով ուժեղ և քաջ,որպեսզի համախմբի իշխաններին։