Рубрика: Պատմություն 9

Ամփոփիչ աշխատանք․ Պատմություն

Սեպտեմբեր
1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում

Հոկտեմբեր
Սևրի պայմանագիրը
Արամ Մանուկյան

Նոյեմբեր
Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Դեկտեմբեր
Հայկական լեռնաշխարհ

Փետրվար
ՀՀ պայմանագիր
Արտաշեսյաններ

Մարտ
Մեսրոպ Մաշտոց

Ապրիլ
Կիլիկա

Մայիս
Հայ ազատագրական պայքարի վերելքը

Рубрика: Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը

  1. Ինչու XVI դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնացան:
    Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։
  2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում:
    Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ուննորների խավը:
  3. Նշեք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչների:
    Հակոբ Ջուղայեցի
    Իսրայել Օրի
    Պետրոս I
  4. Ինչ նպատակով և երբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ինչ որոշում կայացրեց ժողովը:
    Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թ. գումարեց գաղտնի ժողով: Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար: Կ. Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ:
  5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչու էր նա Հայաստանի ազատագրման համար բանակցում Հովհան Վիլհելմի հետ:
    Իսրայել Օրիի իսկական նպատակը հայոց թազավորության վերականգնումն էր: Նույնիսկ ֆրանսիական միսիոներները նրա անունը (Israel Ori), այնպես է ին տառաշրջում, որ ստացվում էր «նա թագավոր կլինի» իմաստը:
    Իսրայել Օրին Ֆրանսիայում մտնելում է զինվորական ծառայության ու ստանում է սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում: Նա ծառայության է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի (Գերմանիայի կայսրին ընտրող իշխաններից մեկը) մոտ: Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Այս ամենը հաշվի առնելով’ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը: Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան: :
  6. Երբ կայացավ Անգեղակոթի ժողովը, ինչ որոշում ընդունեց այն:
    Անգեղակոթի ժողովը կայացավ 1699 թ․։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտանվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ: Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր:
  7. Ինչու’ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին: Ինչպես արձագանքեց Պետրոս 1-ը Ի. Օրու խնդրանքին:
    Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով’ Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսաստան: XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առափնյա տարածքներում հաստատվելու համար: 1701 թ. ամռանն Օրին Պետրոս (Պյուրը) I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս I-ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721 թթ.), հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասյան տա- րածաշրջանում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան’ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան:
  8. Երբ է տեղի ունեցել Օրու դեսպանագնացությունը, ինչ արդյունք այն ունեցավ:
    Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին’ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների:Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբով 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:
  9. Ո’վ էր Գանձասարի կաթողիկոսը և ինչու էր նա միացել Օրուն:
    Գանձասարի կաթողիկոսը Եսայի Հասան-Ջուլալյանն էր։ Վերջինս, ամենայն հավանականությամբ’ որպես Ռուսաստանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ: Բայց 1711 թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրի- նակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի Հասան- Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադառ- նում է հայրենիք:

Рубрика: Պատմություն 9

Կիլիկյան Հայաստանը

  • Որտե՞ղ է Կիլիկիան և աշխարհագրական ի՞նչ շրջանների է բաժանվում։

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված էր երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա։ Հարավարևելյան շրջանը հայտնի է դաշտային Կիլիկիա անունով։ Նրա հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է մոտ 150-200 մ և աշխարհի արգավանդ դաշտավայրերից մեկն է։ Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա։

  • Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիայում

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X դ․ նրանք այդտեղ արդեն զգալի թիվ էին կազմում։ XI դ․ սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ դեպի Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք և Կիլիկիա։ Արդեն XI դ․ երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք գտնվող շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում բոլոր նշվածներում։ Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։

  • Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։ Ի՞նչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության ստեղծման համար։ Ուրիշ ի՞նչ հայկական իշխանություններ ստեղծվեցին

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալ էին հանդիսանում հայ բնակչության, արքայական ու իշխանական տների ու Հայոց եկեղեցու առկայությունը։ Քանի որ հայերը 1-ին դարից սկսած բնակություն էին հաստատում Կիլիկիայում՝ 10-րդ դարում արդեն այդտեղ ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր։ Պետության ստեղծմանը նաև նպաստեց Մանազկերտի ճակատամարտից հետո բյուզանդացիների թուլացումը։ Փիլարտոս Արծրունին՝ օգտվելով այդ հանգամանքից Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց ընդարձակ հայկական իշխանություն, որը գոյատևեց 1072-1090 թթ․։ Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Հիմնականում հայերից կազմված ռազմական ուժի վրա հենվելով՝ Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի հայկական իշխանության սահմանները։

Рубрика: Պատմություն 9

Հարիսոն Բերջերոն

Իմ կարծիքով` այսպիսի համակարգն իրոք շատ սխալ էր, որովհետև դրա պատճառով մարդիկ չէին կարողանում ապրել իրական կյանքում, ապրում էին ստերի մեջ։ Եվ երկրորդը` դա մարդկային հավասարություն չէր, մարդկային հավասարություն կլիներ, երբ ամեն մեկը իր ուզած ձևով մտածեր և աներ, որովհետև հավասարությունը այն է, երբ անկախ նրանից, թե ինչպես է մտածում մարդը, նա ոչնչով չպետք է ավել կամ պակաս լինի մնացածից։

Հարիսոնի մահից հետո նրա ծնողները չիմացան, որ նա մահացել է, որը իմ համար շատ սխալ էր։ Ինչքան էլ ցավոտ դեպք լիներ դա իր ծնողների համար, նրանք պետք է իմանային և ընդունեին դա, որովհետև դա էր իրականությունը, իսկ իրականությանը կարծում եմ շրջանցել պետք չէ։

Այս պատմվածքից ես մի բան հասկացա, որ պետք չէ ստի մեջ ապրել, և’ ցավոտ, և’ հաճելի ճիշտն էլ պետք է ընդունել։

Рубрика: Պատմություն 9

Մեսրոպ Մաշտոց

1, Ինչո՞ւ IV դ. վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:

Հայաստանում քրիստոնեությունը պետա- կան կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկե- ղեցական արարողությունների ժամանակ ժո- ղովուրդը գրեթե ոչինչ չէր հասկանում: Մեծ Հայքի թագավորության պարսկահռո- մեական բաժանումը վտանգել էր հայ Արշա- կունիների թագավորության գոյությունը։ Անհ- րաժեշտ էր պաշտպանել հայ ժողովրդի հո- գևոր կյանքը: Հենց այդ տագնապալի ժամա- նակաշրջանում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը Վոամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:

2. Ի՞նչ գիտեք Մեսրոպ Մաշտոցի մասին։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում՝ նա մեկնում է Վաղար- շապատ և Խոսրով IV–ի արքունիքում անցնում զինվորական ծառայության: Մաշտոցը, փայլուն տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում: Այնուհետև նա որոշում է իրեն նվիրել հոգևոր կյանքին: Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ: Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Սակայն դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործածել։ Հնում հայերեն գրեր են գոյություն ունեցել: Այդ մասին կան հայ և օտար հեղինակների մի շարք վկայություններ: Պատմահայրը հիշատակել է նաև նախաքրիստոնեական մեհենական գրականության մասին:

Реклама

3. Ո՞ր քաղաքներում եղան Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները:

Վռամշապուհի կարգադրությամբ Մաշտոցը Ի նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ամիդ, Եդեսիա ու Սամոսատ քաղաքներ։ Նա աշակերտների մի խմբին նախատեսել էր ասորական, իսկ մյուսին հունական դպրության համար: Երկար մաքառումներից հետո նրան հաջողվում է Եդեսիայում ավարտին հասցնել իր գործը և 405 թ. ստեղծել հայոց այբուբենը։

4. Ո՞րն է հայերեն առաջին նախադասությունը: Որտեղի՞ց է այն թարգմանված։

Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվա- ծաշնչից էր. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրա, իմանալ զբանս հանճարոյ»։

5. Որտե՞ղ հիմնվեցին հայոց դպրոցներ:

Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պար- թևը կրթական աշխատանք ծավալեցին` մայրենի լեզվով դպրոցներ հիմնե լով նախ Մեծ Հայքի կենտրոնական նահանգում՝ Այրարատում: Վաղարշապատում հիմնադրվեց առաջին վարդապետարանը` բարձրագույն դպրոցը, որտեղ պատրաստվում էին վարդապետներ՝ ուսուցիչներ: Մաշտոցը հայ- կական դպրոցներ հիմնեց Արցախում (Ամարասի դպրոցը), Սյունիքում և այլ վայրերում: Սահակ Պարթևի նամակով Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանի հետ ներկայանալով բյուզանդական կայսրին, ստանում է համաձայնություն` Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու վերաբերյալ:

Рубрика: Պատմություն 9

Արտաշեսյաններ

  1. Թվարկել բոլոր Արտաշեսյանների արքաներին իրենց կառավարման տարեթվերով
    1. Արտաշես 1-ին (ք. ա. 189-160 թթ)
    2. Արտավազդ 1-ին (ք. ա. 160-115 թթ)
    3. Տիգրան 1-ին (ք. ա. 115.95 թթ)
    4. Տիգրան 2-րդ մեծ (ք. ա. 95-55 թթ)
    5. Արտավազդ 2-րդ (ք. ա. 55-34 թթ)
    6. Արտաշես 2-րդ (ք.ա. 30-20 թթ)
    7. Տիգրան 3-րդ (ք. ա. 20-8 թթ)
    8. Տիգրան 4-րդ (ք. ա. 8-5 թթ)
    9. Արտավազդ 3-րդ (ք. ա. 5-2 քք)
    10. Տիգրան 4-րդ և Էրատո (ք. ա. 2-1 թթ)
Рубрика: Պատմություն 9

ՀՀ պայմանագիր

  • Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հռչակվեց Հայաստանի Առաջին հանրապետության անկախությունը։ Ի՞նչ գիտեք Բաթումի պայմանագրի մասին։ Ինչպիսի՞ն պետք է լիներ ՀՀ ըստ այդ պայմանագրի

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Բաթումի պայմանագիրը կնքվել  է հունիսի 4-ին 1918:

Հոդված առաջինում ասում է որ Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:

IV-րդ հոդվածում ասում է որ Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար: 

  • Ամփոփ նկարագրե՛ք Հայաստանի Առաջին հանրապետության ներքին և արտաքին դրությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում

Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։

Рубрика: Պատմություն 9

Հայկական Լեռնաշխարհ

Պատմություն

  • Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը

Ըստ ինձ, Հայրենիքը այն վայրն է, որը համարում ես քեզ իսկական տուն։ Օրինակ ես եթե ապրեի Ամերիկայում, բայց լինեի հայ և միայն ամառը 1 գայի Հայաստան, կարծում եմ ինձ Հայ չեի համարի, և Հայաստանը իմ Հայրենիքը չեր լինի։ Ես Հայաստանը համարում եմ ինձ Հայրենիք։ Այստեղ ծնվել եմ, այստեղ մեծացել եմ, և պատրաստվում եմ ապրել Հայաստանում, չեմ ուզի լինել օրինակ՝ Ամերիակայի Հայ։

  • Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի․
  • Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)

Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան

Рубрика: Պատմություն 9

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի ղեկավարությունը:

Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավար դարձավ 1985 թ․ մարտին։ Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի և պարզ չէր, թե ինչպես դրանից դուրս գալ։ Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը։ «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» կարգախոսները դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների քաղաքականության հիմքը։ Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»։

1988 թ․ հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը։ Թեպետ պետությունը պետք է մնար սոցիալիստական, այնուամենայնիվ հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա։

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականության շնորհիվ արցախահայերն ավելի համարձակ սկսեցին պայքարել Լեռնային Ղարաբաղի անկախացման համար։ 1988 թ․ փետրվարի 20-ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան։ Կայացվեց պատմական որոշում «Ընդառաջելով ԼՂԻՄ–ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից Հայկական ԽՍՀ–ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման հադեպ«։

Մարզխորհրդի շենքը շրջապատած հազարավոր արցախցիներ ցնծությամբ ընդունեցին այդ որոշումը: Սկսվեց Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարն ազատության համար:

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25-26-ին Երևանում ցուցարարների թիվը հասավ մի քանի հարյուր հազարի։ Դա ԽՍՀՄ պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր։ Լեռնային Ղարաբաղում և ՀԽՍՀ-ում սկսված զանգվածային ելույթներն անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությունը։ Խորհրդային Միության ղեկավար Մ․ Գորբաչովը փետրվարի 26-ին ուղերձ հղեց «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին»։ Նա կոչ էր անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում էր Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ։

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

1988 թ․ փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում ոստիկանության և տեղական իշխանությունների լիակատար անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով։ Պաշտոնական տվյալներով զոհվեց 27 հայ։ Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ։ Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու նպատակով։ Հայերը երեք օր թողնվել էին անպաշտպան․ Սումգայիթի բռնարարքը գնահատվում է որպես ցեղասպանություն։

Սումգայիթյան ոճրագործությունը սարսափելի հանցագործություն էր Ադրբեջանի բնակչության այդ հատվածի կողմից։ Ադրբեջանական իշխանությունների նպատակն էր այդ հանցագործությամբ կանխել Արցախյան շարժումը։

Рубрика: Պատմություն 9

Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը – ծնվել է մարտի 19-ին, 1879թ. Սյունիքի մարզի Զեյվա գյուղում: Նա պետական, հասարակական գործիչ էր: 1915 թ. մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը և եղել է նրա ղեկավարներից: Եղել է Վանի նահանգապետության նահանգապետ 72 օր:

Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում – 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև հուլիսի 23-ը: Զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր:

Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները – Երբ 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուր­քական բանակը գրավեց Արեւմտյան Հայաստանը ու մոտեցավ Արեւելյան Հայաստանին։ Երեւանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երեւանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երեւանի նահանգի դիկտա­տոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։ Արամ Մանուկյանը իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպվեց Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը,  որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջն­ջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը