Рубрика: English 9

What are the advantages of studying at Mkhitar Sebastatsi EduComplex


Studying at Mkhitar Sebastatsi EduComplex offers several great advantages that make our learning experience both enjoyable and enriching. One of the best things about our school is how we make use of computers. We’re using technology to explore a whole world of knowledge and information. This means we’re not just memorizing facts, but we’re learning how to think critically and form our own opinions. It’s like we’re preparing for the future, where knowing how to use technology is super important.

Another fantastic thing about our school is the opportunities we get to go on trips and camps. These aren’t just ordinary outings; they’re chances for us to learn outside of the classroom. When we go on trips, we’re visiting new places in Armenia, new things, making new friends and making unforgettable memories. It’s like stepping into a whole new world! Plus, these trips teach us important life skills, like how to work as a team, be resilient, adapt to new situations and much more.

So, in a nutshell, Mkhitar Sebastatsi EduComplex is awesome because it’s not just about what happens in the classroom. It’s about preparing us for whatever the future may hold, all while having a great time with our friends along the way.

Рубрика: English 9

Your school trips

My last school trip was a few months back, and it took us to Arates. These trips are something I always look forward to because they give me the chance to spend more quality time with my friends. Arates was like a winter wonderland, completely covered in snow. We had an absolute blast playing in it — building snow forts, having epic snowball fights, and even attempting to make the biggest snowman possible.

One particular memory that still makes me laugh happened when we decided to play a prank on one of our friends. We thought it would be hilarious to wake them up by gently placing a handful of snow in their sleeping bag. The look of confusion and then laughter on their face was priceless, and it’s something we still joke about to this day.

But beyond the laughter and fun, there was something truly special about just being together in that snowy landscape. Walking through the snow-covered trails, chatting and laughing with my friends, created a sense of warmth and belonging that I’ll always treasure. These trips hold so many cherished memories, making them an essential part of my school experience.

Рубрика: Գրականություն 9

Չեմ կարողացել, չեմ կարողանում և չեմ կարողանա

Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչումքանի որ խեղճը կարծում էթե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Վերլուծություն
 Պատումի գլխավոր ասելիքն այն էր, որ եթե դու փոքր հասակում ինչ-որ բան ես արել, և չի ստացվել ու  ասել ես չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա, ապա դա շատ սխալ կարծիք է, քանի որ ժամանակի ընթացքում սովորում ես ու շատ աշխատում, որպեսզի հասնես  քո նպատակին: Իմ կարծիքով , եթե ինչ-որ բան ես ուզում անել և հասնել դրան, ապա դու պետք է շատ աշխատես, փորձես և ներ դնես քո ամբողջ ոգին:

Рубрика: Պատմություն 9

Ամփոփիչ աշխատանք․ Պատմություն

Սեպտեմբեր
1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում

Հոկտեմբեր
Սևրի պայմանագիրը
Արամ Մանուկյան

Նոյեմբեր
Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Դեկտեմբեր
Հայկական լեռնաշխարհ

Փետրվար
ՀՀ պայմանագիր
Արտաշեսյաններ

Մարտ
Մեսրոպ Մաշտոց

Ապրիլ
Կիլիկա

Մայիս
Հայ ազատագրական պայքարի վերելքը

Рубрика: Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը

  1. Ինչու XVI դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնացան:
    Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։
  2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում:
    Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ուննորների խավը:
  3. Նշեք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչների:
    Հակոբ Ջուղայեցի
    Իսրայել Օրի
    Պետրոս I
  4. Ինչ նպատակով և երբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ինչ որոշում կայացրեց ժողովը:
    Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թ. գումարեց գաղտնի ժողով: Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար: Կ. Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ:
  5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչու էր նա Հայաստանի ազատագրման համար բանակցում Հովհան Վիլհելմի հետ:
    Իսրայել Օրիի իսկական նպատակը հայոց թազավորության վերականգնումն էր: Նույնիսկ ֆրանսիական միսիոներները նրա անունը (Israel Ori), այնպես է ին տառաշրջում, որ ստացվում էր «նա թագավոր կլինի» իմաստը:
    Իսրայել Օրին Ֆրանսիայում մտնելում է զինվորական ծառայության ու ստանում է սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում: Նա ծառայության է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի (Գերմանիայի կայսրին ընտրող իշխաններից մեկը) մոտ: Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Այս ամենը հաշվի առնելով’ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը: Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան: :
  6. Երբ կայացավ Անգեղակոթի ժողովը, ինչ որոշում ընդունեց այն:
    Անգեղակոթի ժողովը կայացավ 1699 թ․։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտանվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ: Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր:
  7. Ինչու’ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին: Ինչպես արձագանքեց Պետրոս 1-ը Ի. Օրու խնդրանքին:
    Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով’ Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսաստան: XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առափնյա տարածքներում հաստատվելու համար: 1701 թ. ամռանն Օրին Պետրոս (Պյուրը) I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս I-ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721 թթ.), հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասյան տա- րածաշրջանում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան’ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան:
  8. Երբ է տեղի ունեցել Օրու դեսպանագնացությունը, ինչ արդյունք այն ունեցավ:
    Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին’ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների:Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբով 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:
  9. Ո’վ էր Գանձասարի կաթողիկոսը և ինչու էր նա միացել Օրուն:
    Գանձասարի կաթողիկոսը Եսայի Հասան-Ջուլալյանն էր։ Վերջինս, ամենայն հավանականությամբ’ որպես Ռուսաստանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ: Բայց 1711 թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրի- նակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի Հասան- Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադառ- նում է հայրենիք:

Рубрика: English 9

REPORTED SPEECH

Put the sentences into reported speech.
1. Mr Brown said, «I was watching TV last night.»
Mr Brown said that he had been watching TV the day before.
2. Sandy explained, «I saw the accident at the corner of High Street.»
Sandy explained (that) . that she had seen the accident at the corner of High Street.
3. Bob said, «We had a wonderful time at Peter’s party.»
Bob said (that) . that they had had a wonderful time at Peter’s party.
4. The farmer said, «I didn’t see her.»
The farmer said (that) .that he hadn’t seen her.
5. Will and Tim said, «We were very happy about the present.»
Will and Tim said (that) .that they had been very happy about the present.
6. Mr Jones said, «As a young boy I collected stickers.»
Mr Jones said (that) .as a young he had collected stickers.
7. Peter reported, «We played a lot of tennis last year.»
Peter reported (that) .that they had played a lot of tennis last year.
8. Mother said, «I have a headache.»
Mother said (that) . she had a headache.
9. The Clarks told us, «We drove right down to Athens last summer.»
The Clarks told us (that) .they had driven right down to Athens last summer
10. Helen said, «I’m watching the late-night show.»
Helen said (that) she was watching the late-night show.
11. Peter said, «They were interested in other countries.»
Peter said (that) . they had been interested in other countries.
12. Mr Cooper said, «I take my medicine regularly.»
Mr Cooper said (that) . he took his medicine regularly
13. Mrs Miller said, «I don’t feel better now.»
Mrs Miller said (that) . that she didn’t feel better than.
14. Sarah said, «My father takes me to school every day.»
Sarah said (that) that her father took her to school every day.
15. He said to the reporters, «I’m a farmer in Cornwall.»
He said to the reporters (that) that he was a farmer in Cornwall.

Рубрика: Русский язык

Как прошлое влияет на настоящие

Прошлое оказывает значительное влияние на настоящее, формируя наше мировоззрение и поведение. Исторические события и культурные традиции создают контекст, в котором развиваются современные общества. Например, политические и социальные революции прошлого века заложили основы для современных демократий и прав человека.

На личном уровне опыт и воспоминания человека формируют его личность и решения. Травмы и достижения из прошлого влияют на самооценку и мотивацию, определяя, как человек реагирует на современные вызовы.

Также наука и технологии, развивавшиеся веками, продолжают определять наш прогресс. Изобретения, такие как электричество и интернет, кардинально изменили нашу повседневную жизнь и экономику.

Таким образом, прошлое является фундаментом, на котором строится настоящее, оказывая влияние на каждую сферу нашей жизни — от личного опыта до глобальных изменений.

Рубрика: Գրականություն 9

«Է՛հ, բախտս չի բերում». Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամի

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, ի դեպ, թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Իմ կարծիքը
Պատմվածքը ես հավանեցի։ Ի՞նչ կարող եմ ասել նրա մտքի մասին։ Ինձ թվում է, որ այդ ասացվածքը շատ դիպուկ է և այս պատմվածքը այն “հաստատում” է։ Ըստ իս այս երևույթը գոյություն ունի նրա համար,  որպեսզի մարդիկ հիշեն նաև բարդ օրերի մասին։ Որպեսզի հիշեն, որ լինում են նաև վատ օրեր և որ դրանում է կայանում կյանքը։

Рубрика: Հայոց լեզու 9

Շարահյուսություն

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։
  2. Մեկնաբանիր նախադասությունների կետադրությունը։
  3. Ընդգծված բառերը վերլուծիր նաև ձևաբանորեն։

Հնամենի ծանր պահարանի բաց գզրոցներից դուրս էին թափվել մաշված գրքերը։

Ենթակա – գրքերը
Ստորոգյալ – դուրս էին թափվել
Որոշիչ – ծանր, բաց, մաշված

Տեղի պարագա – գզրոցներից
Հատկացուցի չ- պահարանի
Բաց-որակական ածական

  1. Իրիկնադեմին Զվարթենք ու բոլոր ուխտավորները քաշվեցին խավարած վանքից։

Ենթակա – Զվարթենք, ուխտավորները
Ստորոգյալ – քաշվեցին
Ժամանակի պարագա – իրիկնադեմին
Տեղի պարագա – վանքից
Զվարթենք -գոյական, հատուկ, անձանիշ, հոգնակի
Խավարած – հարակատար դերբայ, չեզոք

  1. Դա մի չոր ու ցամաք հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ։

Ենթակա – դա
Ստորոգյալ – կին էր
Որոշիչ – մի, չոր, ցամա, բարի, մշտաշարժ
Կին – գոյական, ուղղական հոլով, ոջ արտաքին հոլովում, անձանիշ

  1. Միմյանց սեղմելով՝ մեր գլխի վրա շրջան կազմող հետաքրքրասերները մեկ առ մեկ ցրվեցին։

Ենթակա – հետաքրքրասերները
Ստորոգյալ – ցրվեցին
Հատկացուցիչ – մեր
Տեղի պարագա – գլխի վրա
Միմյանց – փոխադարձ դերանուն
Մեկ առ մեկ – ձևի մակբայ

  1. Սամվելը դուրս գնաց՝ ընդունելու իր պատվավոր հյուրերին։

Ենթակա – Սամվելը
Ստորոգյալ – դուրս գնաց
Նպատակի պարագա – ընդունելու իր պատվավոր հյուրերին
Իր – անձնական դերանուն
Պատվավոր – հարաբերական ածական

  1. Նախարարների՝ Պարսկաստան գնալուց հետո խռովքն ու խառնաշփոթը տարածվեցին ողջ Հայաստանում։

Ենթակա – խռովքն, խառնաշփոթը
Ստորոգյալ – տարածվեցին
Ժամանակի պարագա-Պարսկաստան գնալուց հետո
Հատկացուցիչ – Նախարարների
Տեղի պարագա – Հայաստանում
Ողջ – հարաբերական ածական

  1. Ձին, պարանոցը վեր պահած, թռչում էր՝ խաղացնելով ոտքերը։

Ենթակա – ձին
Ստորոգյալ – թռչում էր
Ձևի պարագա – խաղացնելով ոտքերը
Ձին – գոյական, ուղղական հոլով, անորոշ, ու արատքին հոլովում, եզակի, իրանիշ
Թռչում էր – ե խոնարհման, սահմանական եղանակ, անկատար անցյալ, 3դեմք, չեզոք

  1. Բոլորը պնդեցին իրենց ասածը՝ համաձայն պայմանավորվածության։

Ենթակա – բոլորը
Ստորոգյալ – պնդեցին
Ուղիղ խնդիր – ասածը

Հատկացուցիչ – իրենց
Բոլորը – որոշյալ դերանուն
Պայմանավորվածության – գոյական, տրական հոլով, եզակի

  1. Դեպի անդունդը պարզվող ապարաժի տակից՝ ուղիղ ոտքերիդ առաջ, իջնում են կնճռոտ ու դաժան լեռների շարքեր։

Ենթակա – շարքեր
Ստորոգյալ – իջնում են
Որոշիչ-կնճռոտ, դաժան, լեռների

Տեղի պարագա – դեպի անդունդը պարզվող ապարաժի տակից, ուղիղ ոտքերիդ առաջ
Դեպի – կապ
Տակից – գոյական, բացառական հոլով, եզակի, անորոշ
Կնճռոտ – որակական ածական
Լեռների – գոյական, սեռական հոլով, հոգնակի, անորոշ

  1. Թշնամու առաջատար ուժերը ջախջախվեցին մեր հարվածային ջոկատների կողմից։

Ենթակա – ուժերը
Ստորոգյալ – ջախջախվեցին
Հատկացուցիչ – թշնամու
Ներգործող խնդիր – ջոկատների կողմից
Ուժերը – գոյական, ուղղական հոլով, հոգնակի, իրանիշ
Կողմից – գոյական, բացառական հոլով, եզակի, իրանիշ